Կարևոր իրադարձություններ

Կոնգոյում զոհերի թիվը հասել է 131-ի, ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ է հայտարարել

21 Մայիս, 2026 15:00
Կոնգոյում զոհերի թիվը հասել է 131-ի, ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ է հայտարարել

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսի համաճարակային իրավիճակը կտրուկ վատթարացել է․ վերջին մեկ օրում արձանագրվել է ևս 26 մարդու մահ, ինչի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 131-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հղում անելով «Reuters»-ին, երկրում արդեն կա վարակման 543 ենթադրյալ և 33 հաստատված դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վիրուսի հազվագյուտ «Բունդիբուգյո» շտամի այս բռնկումը պաշտոնապես հայտարարել է միջազգային մտահոգության առարկա հանդիսացող արտակարգ իրավիճակ։

 

Լրահոս

Դիտել ավելին