Կարևոր իրադարձություններ

ԱԹՍ-ի պատճառով դադարեցվել է մայրաքաղաքի օդանավակայանի և գնացքների երթևեկությունը

21 Մայիս, 2026 17:00
ԱԹՍ-ի պատճառով դադարեցվել է մայրաքաղաքի օդանավակայանի և գնացքների երթևեկությունը

Լիտվայում օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) պատճառով հայտարարվել է «օդային վտանգ», և բնակչությանը կոչ է արվել պատսպարվել ապաստարաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հղում անելով «Reuters» գործակալությանը, միջադեպի պատճառով կաթվածահար է եղել մայրաքաղաք Վիլնյուսի տրանսպորտային համակարգը․ դադարեցվել են թռիչքներն ու գնացքների երթևեկությունը, իսկ խորհրդարանի անդամներն ու կառավարությունը տարհանվել են ստորգետնյա ապաստարաններ։ Սպառնալիքի չեզոքացման նպատակով օդ է բարձրացվել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելությունը։ Սա վերջին օրերին Բալթյան տարածաշրջանում դրոնների մասնակցությամբ արձանագրված հերթական լրջագույն միջադեպն է։

 

Լրահոս

Դիտել ավելին