Կարևոր իրադարձություններ

Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ

21 Մայիս, 2026 09:45
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մայիսի 25-ին՝

  • ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան - Նոր Գեղի բնակավայր - Երևանյան խճուղի - Եղվարդի խճուղի - Երևանի Հալաբյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը.

  • ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28-ը՝ միջոցառման ավարտը։

  • ժամը 1։30-ից 07.00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում.

  • ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց - Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը.

  • ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը։

Մայիսի 26-ին՝

  • ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը.

  • ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը,

Մայիսի 28-ին՝

  • ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ - Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափորի խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։

Լրահոս

Դիտել ավելին