Կարևոր իրադարձություններ

Սպերցյանը մրցաշրջանի լավագույն խաղացողն է, բայց անհետանում է կարևոր խաղերում. Ալեքսեյ Պոպով

23 Մայիս, 2026 16:50
Սպերցյանը մրցաշրջանի լավագույն խաղացողն է, բայց անհետանում է կարևոր խաղերում. Ալեքսեյ Պոպով

Կազանի «Ռուբինի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Պոպովը բարձր է գնահատել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ավարտված մրցաշրջանում։ Ըստ փորձագետի՝ ըստ օգտակարության և «գոլ+փոխանցում» համակարգի՝ հայ ֆուտբոլիստն անցնող մրցաշրջանի լավագույն խաղացողն է։ Այնուամենայնիվ, Պոպովը մատնանշել է նաև կիսապաշտպանի գլխավոր թերությունը՝ նկատելով, որ Սպերցյանը հակված է «անհետանալու» թիմի համար վճռորոշ և պատասխանատու հանդիպումների ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին