Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հարցերով դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել՝ արգելելով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի արտադրած «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի գազավորված ջրի ներմուծումն ու իրացումը ՌԴ տարածքում։ Գերատեսչության փոխանցմամբ՝ արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին, քանի որ լաբորատոր ստուգմամբ ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։