Կարևոր իրադարձություններ

Ողբերգություն Չինաստանում․ Շանսի նահանգի ածխահանքում պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի

24 Մայիս, 2026 14:03
Ողբերգություն Չինաստանում․ Շանսի նահանգի ածխահանքում պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Ցինյուան շրջանում տեղի ունեցած ածխահանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը պաշտոնապես հասել է 90-ի։ Մայիսի 22-ի երեկոյան տեղի ունեցած գազի հզոր բռնկման պահին ստորգետնյա հանքախորշերում աշխատելիս է եղել 247 հանքափոր։ Չնայած ավելի վաղ հաղորդվում էր 82 զոհի և անհետ կորածների մասին, մայիսի 23-ի դրությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հաստատվել է ևս 8 մարդու մահը։ Դեպքի վայրում շարունակվում է արտակարգ ռեժիմով աշխատանքը՝ պարզելու պատահարի բոլոր հանգամանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին