Կարևոր իրադարձություններ

Լուրերն այն մասին, թե մենք ստիպում ենք Ուկրաինային դիրքորոշում ընդունել, չեն համապատասխանում իրականությանը. Մարկո Ռուբիո

24 Մայիս, 2026 21:24
Լուրերն այն մասին, թե մենք ստիպում ենք Ուկրաինային դիրքորոշում ընդունել, չեն համապատասխանում իրականությանը. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 22-ին պաշտոնապես հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Վաշինգտոնը ճնշում է գործադրում Ուկրաինայի իշխանությունների վրա՝ հակամարտության կարգավորման բանակցություններում նրանց պարտադրելով այս կամ այն դիրքորոշումը։ Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում Ռուբիոն ընդգծել է, որ նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այս հայտարարությունը հաջորդում է ուկրաինական մեդիադաշտում հայտնված այն տեղեկություններին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ազդեցություն բանեցնել Վլադիմիր Զելենսկու վրա՝ Դոնբասում հնարավոր տարածքային զիջումների հարցում։

 

Լրահոս

Դիտել ավելին