Կարևոր իրադարձություններ

Ամբողջ աշխարհն ուզում է կարգավորել կապերը ՌԴ-ի հետ, իսկ մենք հայտնվում ենք տնտեսական պատերազմի մեջ. Ծառուկյան

25 Մայիս, 2026 13:30
Ամբողջ աշխարհն ուզում է կարգավորել կապերը ՌԴ-ի հետ, իսկ մենք հայտնվում ենք տնտեսական պատերազմի մեջ. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով գործող իշխանության արտաքին քաղաքական կուրսը։ Ծառուկյանը մատնանշել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Իրան-ԱՄՆ հնարավոր հաշտեցումը Պակիստանի միջնորդությամբ և Մակրոն-Լուկաշենկո հեռախոսազրույցը, որպես օրինակ, որ աշխարհը առաջնորդվում է պրագմատիզմով։ Նա դատապարտել է իշխանություններին իրեն «օլիգարխ», «բելառուսական շպիոն» կամ «ռուսամետ» պիտակավորելու համար, երբ ինքը կոչ է անում հավասարակշռված հարաբերություններ ունենալ Մինսկի ու Մոսկվայի հետ։ ԲՀԿ ղեկավարը զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ մտնելը ծանր հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար։

 

Լրահոս

Դիտել ավելին