Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում ավելի քան 300 զբոսաշրջիկ 7 ժամ շարունակ արգելափակված է մնացել ճոպանուղու վրա

26 Մայիս, 2026 14:03
Հնդկաստանում ավելի քան 300 զբոսաշրջիկ 7 ժամ շարունակ արգելափակված է մնացել ճոպանուղու վրա

Հնդկաստանում ճոպանուղու աշխատանքի տեխնիկական խափանման հետևանքով ավելի քան 300 զբոսաշրջիկ հայտնվել է վտանգավոր իրավիճակում՝ մնալով օդում՝ մոտ 150 մետր բարձրության վրա։ Ինչպես հայտնում է հնդկական «PTI» լրատվական գործակալությունը, տեղի փրկարարական ծառայություններին հաջողվել է իրականացնել բարդ և պատասխանատու գործողություն, որը տևել է շուրջ յոթ ժամ։ Օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բոլոր արգելափակված քաղաքացիներն անվտանգ իջեցվել են գետնին, տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին