Կարևոր իրադարձություններ

Իլիա Թոփուրիան ցանկանում է մենամարտել Արման Ծառուկյանի հետ

26 Մայիս, 2026 22:31
Իլիա Թոփուրիան ցանկանում է մենամարտել Արման Ծառուկյանի հետ

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիան դիտարկում է մինչև 70 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 2-րդ համար Արման Ծառուկյանի դեմ մենամարտը՝ որպես իր տիտղոսի պաշտպանության առաջիկա հիմնական տարբերակներից մեկը: Ինչպես հայտնում է ESPN-ի հեղինակավոր լրագրող Կարլոս Լեգասպին, այս գերմենամարտը կարող է իրականություն դառնալ այն բանից հետո, երբ Թոփուրիան կավարտի իր ընթացիկ դիմակայությունը Ջասթին Գեյջիի հետ։ Լրագրողի փոխանցմամբ՝ իսպանացի չեմպիոնն անձամբ մեծ հետաքրքրություն ունի հայ մարտիկի հետ ուժերը չափելու հարցում։

 

Լրահոս

Դիտել ավելին