ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է իր տարածք վերցնել Իրանի հարստացված ուրանը, եթե պաշտոնական Թեհրանը հանդես գա նման խնդրանքով, և եթե այդ քայլը դառնա Իրանի ու ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնության (գործարքի) բաղկացուցիչ մասը։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ռուս դիվանագետը նշել է, որ տեսականորեն դա լիովին հնարավոր է, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններում դեռևս չեն հասել այն փուլին, որտեղ կարող են քննարկվել նման գործնական մանրամասներ։