Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու պատմական կապերը։ Ալիևն ընդգծել է, որ երկու երկրները միշտ աջակցել են միմյանց թե՛ ուրախության, և թե՛ դժվարությունների պահին։ Իր հերթին, Իրանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ այն ծանր օրերին ցուցաբերած մարդասիրական օգնության համար, որոնց վերջին շրջանում բախվել էր Իրանը։