Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է իտալական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելուն։ Ինչպես հայտնում է հեղինակավոր մարզային ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, 37-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը՝ միլանյան թիմում մնալու համար։ Մխիթարյանին ակումբում պահելու գլխավոր նախաձեռնողը թիմի գլխավոր մարզիչն է, ով հայ կիսապաշտպանին տեսնում է իր ապագա ծրագրերում։ Քանի որ ֆուտբոլիստն արդեն տվել է իր դրական պատասխանը, առաջիկայում կողմերը կքննարկեն պայմանագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը։