Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ընթացիկ նախընտրական քարոզարշավի տակտիկական զարգացումները՝ մատնանշելով գործող իշխանության թույլ տված ճակատագրական սխալներն ու դրանցից բխող հնարավոր վտանգավոր սցենարները։ Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր երեք տարբեր ուժերին «պատերազմի եռագլուխ կուսակցություն» ձևակերպմամբ մեկ հարթության մեջ դնելը նպաստեց ընդդիմադիր էլեկտորատի և չկողմնորոշված ընտրողների սրընթաց բյուրեղացմանն ու կոնսոլիդացիային, ինչն անխուսափելի է դարձնում հունիսի 7-ի իշխանափոխությունը։ Սուրենյանցը նախազգուշացնում է, որ իշխանության կողմից քննարկվող երկրորդ հնարավոր քայլը՝ առաջատար ընդդիմադիր ուժերից («Ուժեղ Հայաստան» դաշինք, «Հայաստան» դաշինք կամ ԲՀԿ) որևէ մեկին ընտրապայքարից դուրս թողնելը, ուշացած է, չի փոշիացնի ձայները և երկրում կստեղծի հեղափոխական ու ցնցումային իրավիճակ։