Կարևոր իրադարձություններ

Տնտեսական հարաբերությունները պայմանավորվում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական նպատակահարմարությամ. Հրաչյա Ռոստոմյան

27 Մայիս, 2026 21:00
Տնտեսական հարաբերությունները պայմանավորվում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական նպատակահարմարությամ. Հրաչյա Ռոստոմյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հրաչյա Ռոստոմյանն ահազանգում է Հայաստանի գործարար միջավայրում տիրող անորոշության և սեփականության իրավունքի անպաշտպանվածության մասին։ Ըստ գործչի՝ գործող իշխանությունը ձևավորել է մի համակարգ, որտեղ խոշոր բիզնեսի անվտանգությունը կախված է քաղաքական հավատարմությունից, ինչը նվազեցնում է ներդրումները և կրճատում աշխատատեղերը։ Ռոստոմյանը նաև մատնանշում է արտաքին քաղաքականության արկածախնդրության հետևանքով Ռուսաստանի հետ հարաբերություններում խորացող ճգնաժամը, որը հարվածում է հայ արտահանողին, և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում տնտեսական ինքնիշխանության կորստի ռիսկերը։ ԲՀԿ-ն հանդես է գալիս պետություն-բիզնես գործընկերության դիրքերից և առաջարկում է սեփականության անվերապահ պաշտպանություն, հայ-ռուսական տնտեսական ճգնաժամի հաղթահարում ու երաշխավորված խաղաղության մոդելի ներդրում։

 

Լրահոս

Դիտել ավելին