Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել TRIPP նախաձեռնությունը՝ որպես ձեռքբերում տարածաշրջանային խաղաղության ճանապարհին

28 Մայիս, 2026 16:00
ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել TRIPP նախաձեռնությունը՝ որպես ձեռքբերում տարածաշրջանային խաղաղության ճանապարհին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով իր այցը Հայաստան, փաստել է երկկողմ հարաբերությունների որակական նոր փուլի մեկնարկը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստակամ է զարգացնել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնցում տևական ժամանակ առաջընթաց չէր նկատվում։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ պետքարտուղարն առանձնակի կարևորել է TRIPP նախաձեռնությունը՝ այն որակելով որպես լրջագույն ձեռքբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության հաստատման գործընթացում։ Բացի այդ, Ռուբիոն անդրադարձել է այցի շրջանակներում Հայաստանի հետ ստորագրված նոր պաշտոնական փաստաթղթերին, որոնք կոչված են ամրապնդելու երկկողմ ռազմավարական գործընկերությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին