ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, կոշտ և հեգնական դիրքորոշում է հայտնել Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ։ Ըստ «ՏԱՍՍ» գործակալության՝ Լավրովը նշել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը վստահ է երկրի հարստացման հարցում, ապա պետք է ինքնուրույն պատասխանատվություն կրի դրա համար։ Սա պատասխան էր Փաշինյանի այն թեզին, թե Հայաստանը չի մտահոգվում ռուսական էներգակիրների ու հումքի հնարավոր թանկացումներից, քանի որ «աշխարհի խաչմերուկ» դառնալու ռազմավարությունը կփոխհատուցի բոլոր տնտեսական ռիսկերը։