Կատարի իշխանությունները մերժել են Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման շրջանակներում Իրանին պատկանող 12 միլիարդ դոլարի ակտիվներն անվերապահորեն և անհապաղ ապասառեցնելու Թեհրանի պահանջը։ Ըստ «Iran International»-ի հաղորդման՝ Դոհան ԱՄՆ-ի հետ մտադրությունների հուշագրի հրապարակմանը զուգահեռ համաձայնել է բաց թողնել այդ գումարի միայն կեսը (6 միլիարդ դոլար), այն էլ՝ նպատակային վարկի տեսքով, որով Իրանը պետք է գնի բացառապես Կատարում արտադրված ապրանքներ։ Միևնույն ժամանակ, Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա» համաժողովում Կատարի փոխվարչապետը խոստովանել է, որ Ծոցի երկրները դեռևս չունեն միասնական մոտեցում Իրանի հարցում, և կտրուկ դեմ է արտահայտվել Հորմուզի նեղուցում նավերից մշտական տուրքեր գանձելու Թեհրանի պրակտիկային։