Հայաստանի Գագարին համայնքում տեղի է ունեցել հայկական «Eleveight AI» ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության (ԱԲ) առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, սա տարածաշրջանում առաջին կենտրոնն է, որը հագեցած է գերժամանակակից «NVIDIA Blackwell B300» տեխնոլոգիայով։ Նոր գործարանը մասնագիտացված է ԱԲ մեծածավալ հաշվարկների սպասարկման, մոդելների ուսուցման, ինչպես նաև գիտական, ինժեներական և բիզնես կիրառությունների մեջ։ Նախագծի միայն առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 70 միլիոն դոլար։