Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնը հրապարակել է Իրանի հետ «Իսլամաբադի հուշագրի» 14 կետերը. սահմանվում է 60-օրյա պատուհան․ CNN

18 Հունիս, 2026 19:30
Վաշինգտոնը հրապարակել է Իրանի հետ «Իսլամաբադի հուշագրի» 14 կետերը. սահմանվում է 60-օրյա պատուհան․ CNN

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները պաշտոնապես հանրայնացրել է հանգստյան օրերին Իրանի հետ համաձայնեցված փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը։ Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, «Իսլամաբադի հուշագիր» խորագրով 14 կետից բաղկացած փաստաթուղթը հրապարակվել է սպիտակ տան հասցեին հնչած քննադատություններից հետո՝ կապված գործընթացի գաղտնիության հետ։ Հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում (ներառյալ Լիբանանում), Հորմուզի նեղուցի ապաշրջափակում, Իրանի տնտեսության վերականգնման համար 300 միլիարդ դոլարի աջակցության պլան և նավթային ու ֆինանսական պատժամիջոցների փուլային չեղարկում։ Փաստաթղթի պաշտոնական ստորագրումը նախատեսված է այս ուրբաթ, ինչից հետո կողմերին կտրվի 60 օր՝ վերջնական համաձայնագիրը կազմելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին