Իսրայելը և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել կրակի դադարեցման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական N12 հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։ Ըստ իսրայելական կողմի՝ իրենց զորքերը կպահպանեն դիրքերն անվտանգության գոտում, սակայն պատրաստ են հակահարված տալ ցանկացած հարձակման։ Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հստակեցրել է, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնում ժամը 16:00-ից։