Կարևոր իրադարձություններ

Նեթանյահուն կարող է խափանել ԱՄՆ-Իրան երկարաժամկետ համաձայնության ջանքերը

20 Հունիս, 2026 18:35
Նեթանյահուն կարող է խափանել ԱՄՆ-Իրան երկարաժամկետ համաձայնության ջանքերը

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում մտահոգություն ունեն, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարաժամկետ համաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերը տապալելու ուղղությամբ։ Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ ներքաղաքական ուժեղ ճնշումների ներքո Իսրայելի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանում՝ «Հեզբոլլահի» դեմ, ինչն ուղղակիորեն հակասում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև քննարկվող օրակարգին։ Նեթանյահուի մերձավոր շրջապատը խիստ բացասաբար է վերաբերվում Իրանի հանդեպ քաղաքականության ցանկացած մեղմացման կամ տարածաշրջանային հրադադարի գաղափարին։

 

Լրահոս

Դիտել ավելին