Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է. չեղարկվել է կարևոր հուշագրի ստորագրումը

20 Հունիս, 2026 22:00
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է. չեղարկվել է կարևոր հուշագրի ստորագրումը

Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը, որի նպատակը վերջնական համաձայնագրի նախապատրաստումն էր, հետաձգվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է APA գործակալության Թեհրանի բյուրոն՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Վերջինս հստակեցրել է, որ Շվեյցարիայում կայանալիք հանդիպման առանցքային նպատակներից մեկը պատերազմի ավարտի մասին հուշագրի ստորագրումն էր և հետագա կազմակերպչական հարցերի քննարկումը։ Այս պահին միջնորդների միջոցով շարունակվում են անհրաժեշտ խորհրդակցությունները հանդիպման նոր ժամկետների շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին