ԱՄՆ դաշնային դատարանը, հանձինս շրջանային դատավոր Դաբնի Ֆրիդրիխի, հունիսի 20-ին կայացրած որոշմամբ մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հայցը և թույլատրել նրա 2017 թվականի հուշագրությունների հետ կապված հարցազրույցների աուդիոձայնագրությունների փոխանցումը Heritage Foundation պահպանողական վերլուծական կենտրոնին։ Ինչպես հայտնում է USA Today-ը, դատավորը վճռել է, որ Բայդենի անձնական տեղեկատվության պաշտպանության շահերը զիջում են հանրային շահին և Տեղեկատվության ազատության մասին օրենքով (FOIA) նախատեսված թափանցիկության պարտավորություններին։ Բայդենի իրավաբաններն արդեն դիմել են որոշման կատարումը ժամանակավորապես արգելելու միջնորդությամբ՝ մինչև բողոքարկման գործընթացի ավարտը։