Շոկոլադե անուշաբույր աղանդեր կարելի է պատրաստել ընդամենը մի քանի րոպեում։ Ահա մի քանի արագ պատրաստվող համեղ բաղադրատոմս՝ ինքդ քեզ, հարազատներին ու հյուրերին հաճելի անակնկալ մատուցելու համար։
① Մաֆին բաժակների մեջ

Բաղադրությունը. 3 ճշ.գ. ալյուր, 1 թ.գ. լուծվող սուրճ, 2 ճշ.գ. կակաոյի փոշի, 2,5 ճշ.գ. շաքարավազ, ¼ թ.գ. խմորի փխրեցուցիչ, 2 ճշ.գ. կաթ, 1 ձու, 2 ճշ.գ. բուսայուղ, ½ ճշ.գ. վանիլին։
Պատրաստման եղանակը.
-

- Տարայի մեջ խառնել ալյուրը, սուրճը, կակաոյի փոշին, շաքարավազը և փխրեցուցիչը։
- Ավելացնել ալյուրը, ձուն, բուսայուղը և վանիլինը։ Խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
- Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ ու մոտավորապես 90 վայրկյանով տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ՝ ամենաբարձր ջերմաստիճանի տակ։
② Շոկոլադե տորթ

Բաղադրությունը. 100 գ. ալյուր, 100 գ. շոկոլադ, 100գ. շաքարավազ, 50գ. կարագ, 3 ձու, 1 ճշ.գ., սոդա, 1 «Նուտելա»։
Պատրաստման եղանակը.
- Կարագն ու շոկոլադը հալեցնել ու խառնել։
- Ձուն հարել շաքարավազի հետ մինչև համասեռ դառնալը։
- Խառնած ձվի մեջ ավելացնել ալյուրը՝ չդադարելով խառնել։ Ստացված զանգվածը պետք է «փարթամ» լինի։
- Փոքր-ինչ հովացած շոկոլադն ավելացնել ալյուրով զանգվածի վրա, խառնել, ավելացնել սոդա։ Թխել միկրոալիքային վառարանի մեջ՝ 5 րոպե պահելով առավելագույն ջերմաստիճանի տակ։ Ստացված տորթը բաժանել 3 մասի և դրանցից յուրաքանչյուրը ծածկել «Նուտելայով»:
③ Շոկոլադե թխվածքաբլիթ` առանց թխելու

Բաղադրությունը. 1 բաժակ ընկույզ, ¾ բաժակ առանց կորիզի խուրմա, ¼ բաժակ վարսակ, 100 գ մուգ շոկոլադ, մի փոքր աղ։
Պատրաստման եղանակը.
- Ընկույզը մանրացնել կամ անցկացնել մսաղացով։ Ավելացնել վարսակը, խուրման ու խառնել մինչև համասեռ դառնալը։
- Շոկոլադն անցկացնել քերիչով և ավելացնել զանգվածի մեջ։ Մի փոքր աղ լցնել ու խառնել։
- Ջրոտ ձեռքերով գնդիկներ առանձնացնել։
④ Շոկոլադե ֆոնդյու

Բաղադրությունը. 200 գ. շոկոլադ, 100մլ սերուցք, մրգեր՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը.
- Հալեցնել շոկոլադը եռացող ջրի շոգու վրա, ավելացնել սերուցքը և խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
- Լցնել ամանների մեջ ու մատուցել մրգերով։ Պատառաքաղով կամ փայտիկներով մրգերը թաթախել շոկոլադի մեջ։
⑤ Շոկոլադե տորթ` առանց թխելու

Բաղադրությունը. 300 գ. թխվածքաբլիթ, 150գ. սերուցքային կարագ, 3-4 ճշ.գ. կակաո, 250գ. սերուցքային պանիր, 50-100 գ շաքարի փոշի, 200 գ. շոկոլադ, 100 գ. սերուցք։
Պատրաստման եղանակը.
- Սերուցքային կարագը հալել, թխվածքաբլիթը բլենդերի միջոցով մանրացնել։ Խորը ամանի մեջ խառնել կարագը, թխվածքաբլիթն ու կակաոն։ Խառնել զանգվածն այնքան, մինչև այն միասեռ դառնա։
- Ստացված զանգվածը լցնել տարայի մեջ (օրինակ՝ բաժակ) ու հարթ շերտ ստանալ՝ պինդ սեղմելով, այնուհետև այն տեղափոխել սառնարան։
- Այժմ անհրաժեշտ է զբաղվել միջուկի պատրաստմամբ։ Սերուցքային պանիրը (կարելի է նաև կաթնաշոռ օգտագործել) խառնել՝ քիչ-քիչ ավելացնելով շաքարի փոշին։
- Իսկ հիմա ամենակարևոր բաղադրամասը՝ շոկոլադը։ Այն անհրաժեշտ է հալեցնել եռացող ջրի շոգու վրա։ Փոքր-ինչ հովանալուց հետո զգուշորեն լցնել սերուցքային պանիր խառնած զանգվածի վրա։ Նորից լավ խառնել զանգվածը։
- Առանձին ամանի մեջ անհրաժեշտ է հարել սերուցքը մինչև փրփրելը։
- Զգուշորեն խառնել շոկոլադի ու սերուցքի զանգվածները գդալով։ Խառնել բոլոր բաղադրամասերը՝ փորձելով պահել փրփրած փափուկ զանգվածը։
- Միասեռ միջուկը լցնել սառած տորթի վրա ու զգուշությամբ քսել դրա վրա։ Նորից տեղափոխել սառնարան ևս 4-5 րոպեով և մատուցել կակաոյի փոշով կամ մանրացրած մրգերով զարդարած։