Ամերիկյան GQ ամսագիրը հրապարակել է 2015 թվականի ամենասեքսուալ կանանց ցուցակը։ Այն հրապարակվել է ամսագրի կայքում։
Ցանկում են թոփ-մոդելներ Բելա Հադիդը, Շարլոթ Մաքքինին, Քենդալ Ջենները, Թոնի Գարնը և Սյուկի Ուոթերհաուսը։ Ցանկում ներառվել են նաև Զոի Կրավիցը և Նատալի Էմանուելը։
Ցանկը կազմվել է առանց հորիզոնականները ճշգրտելու։ Խմբագրությունը նշում է, որ դեռ չի ընտրել հաղթողին. նրա մասին կհայտարարվի դեկտեմբերին։
Նման ռեյթինգներ կազմվում են նաև այլ հրատարակչությունների կողմից, որոնք նախատեսված են տղամարդկանց լսարանի համար։