Այսօր առավոտյան Վահագնի թաղամասի հարևանությամբ գտնվող ձորակում հայտնաբերվել է տղամարդու դի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հայտնաբերված տղամարդը մոտ 60-65 տարեկան է և դին մոտ 2 օրվա վաղեմություն ունի:
Քննչական կոմիտեից, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի հանգամանքները: