Կարևոր իրադարձություններ

Ինչպես տնային պայմաններում երիտասարդացնել մաշկը

08 Հունիս, 2016 22:00
Ինչպես տնային պայմաններում երիտասարդացնել մաշկը

Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստված դիմակը, որը կօգնի վերականգնել դեմքի երիտասարդությունը:

Անհրաժեշտ է 1 թեյի գդալ կտավատի սերմն ավելացնել 1/3 բաժակ եռացած ջրի մեջ և թողնել մի քանի րոպե եփի: Այնուհետև բերանը փակել թղթե անձեռոցիկի օգնությամբ և թողնել, որպեսզի թրմի:

Այս դիմակը կարող եք պատրաստել առավոտյան, որպեսզի երեկոյան այն արդեն պատրաստ լինի:

Դիմակը բամբակի օգնությամբ տարածել մաքուր դեմքի վրա և պարանոցին: Թողնել փոքր-ինչ չորանա, այնուհետև քսել երկրորդ շերտը: Այդպես 5 անգամ: Աշխատեք դիմակը քսելու ժամանակ չխոսել, չծիծաղել:

Դեմքը մաքրեք գոլ ջրով և սնուցող քսուք օգտագործեք:

Այս դիմակը կարող եք կրկնել 12-15 անգամ: 

Լրահոս

Դիտել ավելին