Կարևոր իրադարձություններ

Դիետաների ու ծխելու հետևանքով փոփոխվում է կրծքի չափը և ձևը

09 Հունիս, 2016 19:27
Դիետաների ու ծխելու հետևանքով փոփոխվում է կրծքի չափը և ձևը

Դիետայի սիրահարները լավ գիտեն, որ դրանց արդյուքնում առաջին հերթին թուլանում և կախ են ընկնում կրծքերը: Ինչո՞ւ: Կրծքի չափը կախված է ճարպային հյուսվածքների քանակից: Բայց քանի որ իգական սեռի ներկայացուցիչը սահմանափակում է ուտելիքը, ճարպային հյուսվածքներն ավելի նոսր են դառնում:

Բացի այդ, դիետան հանգեցնում է կրծքագեղձի առաձգականության կորստի: Հետևապես դիետայի հետևանքով փոփոխվում է ոչ միայն կրծքերի չափը՝ այլ նաև ձևը: Ավելորդ կիլոգրամների ժամանակ հյուսվածքային ապարատը տարածվում է, իսկ կուրծքը ժամանակի ընթացքում կախ է ընկնում: Իսկ ճարպային հյուսվածքների ավալեցուկի պտճառով էստերոգեն հորմոնն ավելանում է:

Ինչպես հայտնի է, գիրությունը կապված է նյութափոխանակության խանգարման հետ, ինչն էլ հանգեցնում է հորմոնալ անհավասարության: Վատ սովորությունները նույնպես իրենց ազդեցությունն են ունենում կրծքագեղձի տեսքի վրա: Օրիանկ՝ ծխելու հետևանքով դեպի կրծքագեղձեր արյան շրջանառությունը վատանում է: Արդյունքում կրծքերը կորցնում են իրենց ամրությունը:

Լրահոս

Դիտել ավելին