Կարևոր իրադարձություններ

Սննդակարգից այս բաղադրիչը բացառելով, հնարավոր է խուսափել ճարպակալումից և աղիների հետ կապված խնդիրներից

18 Հունիս, 2016 18:50
Սննդակարգից այս բաղադրիչը բացառելով, հնարավոր է խուսափել ճարպակալումից և աղիների հետ կապված խնդիրներից

Ավելորդ քաշի  խնդիրն  առկա է շատերի մոտ, և բացի այդ հաճախակի կարելի է լսել, որ ավելորդ քաշի դեմ պայքարում նրանց չեն օգնում ոչ դիետաները, ոչ էլ սպորտով զբաղվելը:

 

Առանց օրգանիզմին վնաս պատճառելու նիհարելու պրոցեսն ավելի դժվար է, քան թվում է 1-ին հայացքից: Պարզվում է, որ միևնույն սննդակարգով ու  միանման կենսակերպով ապրող մարդիկ կարող են տարբեր  կառուցվածք ունենալ: Իսկ ինչումն է թաքնված  սլացիկ կառուցվածքի գաղտնիքը:

 
Նիհարել առանց դիետաների


Ջորջիա նահանգի պետական համալսարանի մասնագետների  կատարած  վերջին ուսումնասիրություններն ապացուցել են, որ ավելորդ քաշի հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է սննդամթերքի մեջ արհեստական էմուլգատորները: Այդ նյութերը անհրաժեշտ են անլուծելի բաղադրիչների միացման համար:

 

Հնում այդ  նպատակի  համար օգտագործվում էր ձվի դեղնուցը, սակայն ժամանակակից սննդի արտադրությունն այն փոխարինում է սինթետիկ անալոգներով, ինչպես օրինակ  մոնո- և դիգլիցերիդ ճարպաթթուները, գլիցերինի եթերները, լեցիտինը և այլն։

 

Փոքր քանակության դեպքում այդ նյութերը միանշանակ անվնաս են, սակայն վերջին շրջանում  էմուլգատորների պարունակությամբ  մթերքների քանակությունը գնալով աճում է: Դրանք առկա են արտադրվող գրեթե բոլոր մթերքներում՝ յոգուրտների, պաղպաղակի, մայոնեզի, հրուշակեղենի ու հացաբուլկեղենային արտադրանքների  և անգամ մրգային աղանդերների մեջ:

 

Գիտնականները վերլուծել են ժամանակակից մարդու կողմից  էմուլգատորների օգտագործումն ու  իրականացրել են մկների վրա  փորձ՝ կերակրելով նրանց իրենց իսկ քաշին համապատասխան  էմուլգատորների չափաքանակով:

 

Շուտով  կենդանիների աղիներում  առաջացել է բակտերիալ դիսբալանս, որն էլ իհարկե դարձել է  մի շարք խնդիրների առաջացման պատճառ:

 

Այսինքն մկների մոտ խախտվել է  նյութափոխանակությունը, որի արդյունքում կենդանիները սկսել են  ուտել նույն քանակությամբ սնունդ, որքան որ ուտում էին  մինչ գիտափորձն ու արդյունքում սկսել են  գիրանալ:

 

Այսինքն, անվտանգ ու արագ նիհարել հնարավոր է միայն մարսողական համակարգի նորմալ աշխատանքի դեպքում:

 

 

Կոդեքս Ալիմենտարիուսը, որը հանդիսանում է մի շարք միջազգային պարենային չափանիշների հավաքածու,    էմուլգատորներին   ինդեքսավորել է  Е400-ից մինչև  Е499: Ամենատարածված էմուլգատորները դասակարգվում  են հետևյալ կերպ

 

1.      Е322 —  լեցիտին, որը միաժամանակ հանդիսանում է և էմուլգատոր և կայունացուցիչ

 

2.    Е422 — ամոնիումի ֆոսֆատիդներ

 

3.    Е432–436 — տվիններ,   պոլիսորբատներ

 

4.    Е471 — մոնո- և դիգլիցերիդ ճարպաթթուները

 

5.      Е472 —ճարպաթթուներ ու օրգանիկ թթուների եթերներ, գլիցերին

 

6.    Е473 — ճարպային թթուների եթերներ, սախարոզներ

 

 Աղբյուրը՝ takprosto.cc

Լրահոս

Դիտել ավելին