Շուշան Պետրոսյանը ժամանակակից կնոջ վառ օրինակ է: Նրա կերպարը կարող է մոտիվացնել շատ կանանց և աղջիկների, ովքեր դժգոհում են, թե հնարավոր չէ համատեղել ընտանիքն ու աշխատանքը, հասարակական ակտիվությունն ու սեփական նախասիրությունները:
Wnews.am-ի զրուցակիցն այսօր երգչուհի, պատգամավոր, երկու երեխաների մայր և սիրված կին Շուշան Պետրոսյանն է:
–Ինչպե՞ս է սկսվում օրը Ձեր ընտանիքում։
-Օ՜ , ինչպե՞ս պետք է սկսվի առավոտը մի ընտանիքում, ուր ամուսի’նս, ե’ս աշխատում ենք ,Գրիգո’րս ուսանող է , Գագի’կս արդեն դպրոցական, աղմկոտ , ուրախ ու ամեն-մեկս արդեն դռների մոտ իրար լավ օր ենք մաղթում:
-Ընտանեկան ի՞նչ ավանդույթներ են պահպանվում ձեր տանը։
– Ավանդույթներ անշուշտ կան , որ պահպանվում են։ Ս.Ծննդյան օրեր, Նոր տարի, Կանանց միամսյակ, հատուկ օրեր ունենք, որ անց ենք կացնում մեր ընկերների հետ Երևանից դուրս, ծննդյան օրեր, բայց առհասարակ մեր տանն ընդունված է ուղղակի լա’վ , լուսավո’ր օրեր , անակնկալներ նվիրել իրար։
– Ինչի մասին եք խոսում երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ:
– Խոսում ենք անցած օրվա մասին , երեխաների դասերի , մեր ծրագրերի մասին։
-Երգչուհի եք, քաղաքական գործիչ, ժամանակը բավարարու՞մ է ընտանիքի համար, հասցնում եք օրինակ ուտելիք պատրաստել:
– Կարծում եմ որևէ բնագավառում , որևէ ոլորտում ամեն բան կստացվի , ժամանակն էլ կբավարարի , երբ ընտանիքում ամեն բան կարգին է, բոլորը առողջ են, մթնոլորտը առողջ է, կա փոխադարձ ըմբռնում ու իրար օգնել կա , այդ դեպքում , նույնիսկ հոգնությունից սպառված , պատրաստ ես գազօջախի մոտից չհեռանալ։
-Ո՞րն է ձեր ամուսնու ամենասիրելի ուտելիքը:
-Ես ազնվորեն տվեցի իրեն Ձեր ուղղած հարցը, զարմացաց նայեց վրաս ,- դու չգիտե՞ս , որ այն, ինչ դու ես սարքում, սիրում եմ։
– Բացի նրանից, որ պարտավոր են ազնիվ լինել, լա’վ, կարգի’ն հայ լինել, իմ սկզբունքն է, ծննդյան առաջին օրվանից , երբեք չկոտրել երեխայի անհատականությունը , չկոտրել նրա եսը, տեսակը։ Մարդիկ անկրկնելի են ու մարդուն (երեխային) փոխելու, քո նման դարձնելու փորձերը, խեղաթյուրում են նրա հոգեբանությունը, նա կորցնում է իր դեմքը։
-Ո՞րն է երկարատև, ամուր ընտանիք ունենալու պայմանը Ձեր կարծիքով: