Կարևոր իրադարձություններ

Ելակի օգտակար հատկությունները

05 Մայիս, 2016 23:00
Ելակի օգտակար հատկությունները

Ելակի 7 բուժիչ հատկությունները.

 
1. Ելակը պարունակում է մեր օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր. վիտամիններ և այնպիսի միկրոտարրեր, ինչպիսիք են յոդը, կալիումը, ֆոսֆորը, կալցիումը: Այս հատապտղում կա նաև մրգային շաքար և B, C վիտամիններ, կարոտին, ֆոլաթթու, մանրաթելեր, ինչպես նաև անհրաժեշտ օրգանական թթուներ:
 
2. Ելակը ամենադիետիկ և կազմվածքի համար ամենաօգտակար մթերքն է: 100 գրամ ելակում պարունակվում է ընդամենը 37-46 կիլոկալորիա: Իսկ վիտամիններն ու գլյուկոզան շատ են:
 
3. Ելակում կա մեծ քանակությամբ C վիտամին, այդ պատճառով ելակը հայտնի է իր հակաբորբոքային, իմունիտետը ամրացնող հատկություններով: Բացի այդ C վիտամինի շնորհիվ ելակը ունի երիտասարդացնող հատկություն և շատ օգտակար  է ծեր մարդկանց համար:
 
4. Ելակը  շատ օգտակար է վատ տեսողության, աչքերի չորության և տեսողական այլ խանգարումների դեպքում:
 
5. Կարմիր ելակը օգտակար  է արտրիտի դեպքում, քանի որ օգնում է դուրս բերել օրգանիզմից ավելորդ աղերը:
 
6. Ելակում պարունակվող հակաօքսիդները այն դարձնում են  իդեալական սնունդ սրտի հետ խնդիրների ունեցողների համար:
 
7. Ելակը օգտակար  է շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում, քանի որ նպաստում է  արյան մեջ խոլեստերինի և շաքարի նվազեցմանը:

Լրահոս

Դիտել ավելին