Կարևոր իրադարձություններ

Բրնձով ու բանջարեղենով տաք ուտեստ

19 Մայիս, 2016 19:00
Բրնձով ու բանջարեղենով տաք ուտեստ

Բաղադրամասեր՝

500 գրամ հավի ֆիլե

1 տուփ եգիպտացորեն

400 գրամ պղպեղ

Սոխ

200 գրամ գազար

200 գրամ պանիր

500 գրամ թթվասեր

1 բաժակ բրինձ

Բուսայուղ

Աղ

պղպեղ

Պատրաստման եղանակ՝

Հավի ֆիլեն և պղպեղը կտրատել։

Գազարը քերել։

Հավի ֆիլեն տապակել։

Այլ թավայի մեջ տապակել պղպեղը, գազարը, սոխը։

Ամանի առաջին շերտում լցնել եփված բրինձը, հետո՝ բանջարեղենը։

Ավելացնել թթվասեր։

Լցնել միսը և եգիպտացորենը՝ կրկին թթվասեր։

Վերջում՝ քերած պանիրը։

Դնել ջեռոց 30 րոպե 180 աստիճանով։

Լրահոս

Դիտել ավելին