Կարևոր իրադարձություններ

Գույների նշանակությունը

25 Մայիս, 2016 19:27
Գույների նշանակությունը

Պարզվում է գույներն ազդում են ոչ միայն մեր տրամադրության, այլև ինքնազգացողության վրա: Առավել ագրեսիվ կարմիր գույնը գրգռում է մարդուն՝ բարձրացնումն է ճնշումը, արագացնում սրտի աշխատանքը: Գազարագույնը դրական էմոցիաներ է առաջացնում, լրացուցիչ էներգիա է հաղորդում մարդուն:

Կապույտ գույնը լավ հակաբիոտիկ է, այն արագացնում է վերքերի ապաքինումը, դրական ազդեցություն է ունենում աչքերի նյարդերի վրա:`Մանուշակագույնը խորհրդանշում է ուշադրության և հոգատարության կարիքը: Եթե մարդը նախընտրում է այս գույնը, նշանակում է նա լրացուցիչ ջերմության կարիք ունի:

Դեղինն ասոցացվում է ապագայի, ազատության զգացողության հետ: Այս գույնը նախընտրում են լավատես մարդիկ: Այն նաև թուլացնում է վախն ու անհանգստությունը: Բաց կանաչ գույնը լավագույն միջոցն է անքնության դեմ: Կանաչ գույնը հանգստացնում է, հանում է  հոգնածությունը: 

Լրահոս

Դիտել ավելին