Կարևոր իրադարձություններ

Ըմպելիքներ,որոնք բարձրացնում են իմունիտետը

25 Մայիս, 2016 20:54
Ըմպելիքներ,որոնք բարձրացնում են իմունիտետը

Ոչ ալկոհոլային տաք գինի` գլինտվեյն

3 բաժակ խաղողի հյութը խառնել կես բաժակ ջրի հետ, ավելացնել 2 ճաշի գդալ կիտրոնի և նարնջի կեղև, կես խնձոր, 2 ճաշի գդալ չամիչ, մեկ թեյի գդալ դարչին, կես թեյի գդալ մեխակ, մի պտղունց հիլ և կոճապղպեղ: Տաքացրեք թույլ կրակի վրա, բայց մի եռացրեք: 5 րոպե սպասելուց հետո ըմպելիքը կարող եք օգտագործել:

Դդմի սմուզի դարչնով

250 գրամ դդումը մաքրել և մանրացնել բլենդերում: Ավելացնել 2-3 ճաշի գդալ վարսակի թեփ և մեկ թեյի գդալ մեղր: Այնուհետև ավելացնել 2 բաժակ կաթ: Այդ ամենը խառնել բլենդերում, լցնել բաժակների մեջ և ավելացնել դարչին:

Կոճապղպեղով և ցիտրուսով ըմպելիք

Մանրացնել կոճապղպեղի արմատը, ավելացնել  անանուխի մի քանի տերև, 2 կտոր գրեյպֆրուտ, մեկ կտոր լայմ և 250-300 միլիլիտր եռացրած ջուր: 10 րոպեից ավելացնել մեղր:

Լրահոս

Դիտել ավելին