Կարևոր իրադարձություններ

Ազատվեք դեմքի մաշկի սև կետերից՝ տնային պայմաններում

28 Մայիս, 2016 20:16
Ազատվեք դեմքի մաշկի սև կետերից՝ տնային պայմաններում

Սև կետերը խնդիր է, որը կարող է լինել մաշկի ցանկացած հատվածում: Սև կետերը ոչ միայն նյարդայնացնում են, այլ կարող են վատացնել ինքնազգացողությունը: Բարեբախտաբար այս հիանալի մեթոդը կօգնի ազատվել սև կետերից կարճ ժամանակի ընթացքում:

Նախ տարայի մեջ հավասար քանակությանմ լցնում եք ժելատինի փոշի և կաթ: Լավ հարում եք տարայի պարունակությունը: Այնուհետև ստացված խարնուրդը տաքացնում եք:

Ստացվածը քսում  երեսին և այն հատվածում, որտեղ կան սև կետեր, խոզանակի մեղմ շարժումներով մերսեք: Դիմակը թողնում եք երեսին 10 րոպե: Այնուհետև գոլ ջրով լվանում եք դիմակը և ստացված արդյունքը ձեզ կգոհացնի:

Այս դիմակը կարող եք դնել այնքան, որքան անհրաժեշտ եք  համարում, ոչ մի սահմանափակում չկա: Սակայն այս խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել սև կետերի առաջացման հետ միասին, քանի որ այդպես նրանցից ազատվելը ավելի հեշտ է լինում:

Այս հրաշալի դիմակը կօգնի ազատվել սև կետերից, այսդպիսով լավացնելով ձեր ինքնազգացողությունը, թարմացնելով և երիտասարդացնելով մաշկը: 

Լրահոս

Դիտել ավելին