Կարևոր իրադարձություններ

Քրքումը որպես ժողովրդական բժշկության ու կոսմետոլոգիայի անփոխարինելի բաղադրիչ. բաղադրատոմսեր

17 Հունիս, 2016 18:16
Քրքումը որպես ժողովրդական բժշկության ու կոսմետոլոգիայի անփոխարինելի բաղադրիչ. բաղադրատոմսեր

 

Քրքումը  հանդիսանում է  շատ օգտակար համեմունք, որը  իր հզոր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ հաճախակի օգտագործվում է հնդկական ու չինական բժշկության մեջ:

 

Այն օգտագործվում է կրծքավանդակի, ստամոքսի ցավերի, արյունոտ մեզի, մետեորիզմի, արնահոսության,  սուր ցավերի, դաշտանային ցավերի, ատամի ցավի ու վնասվածքների դեպքում:

 

Մասնագետները կարծում են, որ այդ համեմունիքի անգնահատելի հատկությունների մեծ մասը պայմանավորված է նրանում առկա ակտիվ բաղադրիչի՝ կուրկումինի հետ:  Քրքումի հակաբորբոքային հատկություններն   անգամ շատ դեղամիջոցներից ուժեղ են: Սակայն ի տարբերություն այդ դեղամիջոցների, այս բնական համեմունքը չի առաջացնում կողմնակի ազդեցություններ:

 

Քրքումն անգամ օգտագործվել է այնպիսի աղիների  հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը (ՈԽԿ) ու Կրոնի  հիվանդությունը:

 

 Բացի այդ, այն օգնում է  ազատվել ռևմատոիդ արթրիտի ախտանշաններից ու շատ օգտակար է   կիստային ֆիբրոզի դեպքում:

 

Այն բավականին արդյունավետ է նաև Ալցհեյմերի հիվանդության կանխման համար, նվազեցնում է  «վատ» խոլեստերինի մակարդակը, նպաստում է սրտի  առողջությանն ու նվազեցնում է  սրտանոթային հիվանդությունների ու կաթվածի ռիսկը, ինչպես նաև օգտակարէ  լյարդի համար:

 

Բացի այդ, քրքումն արդյունավետ կերպով  կանխում ու  խանգարում է  քաղցկեղային բջիջների մետաստազմանը:

 

Քրքումը հնարավոր է  օգտագործել նաև  բուժման մի շարք այլ  մեթոդներով՝ տարբեր  հիվանդությունների բուժման համար:

 

1.  Հոդացավեր.
Խառնեք  հիմալայան աղը  քրքումի հետ 1:2 հարաբերակցությամբ ու ավելացրեք մի փոքր ջուր: Այնուհետև  պատրաստված մածուկը քսեք ախտահարված հատվածների վրա ու թողեք այն ազդի 20 րոպե: Կրկնեք այդ պրոցեդուրան  ամեն օր  ու դուք կնկատեք, որ հոդացավերը զգալիորեն կթուլանան:

 

2.  Բուժում  է ոչ շատ մեծ կտրվածքներն ու քերծվածքները

Մաքրած վերքի վրա քսեք  մի փոքր քրքում ու վիրակապ դրեք:

 

3.  Բնական ցավազրկող միջոց


4.  Խմորեղենի համար բնական գունանյութ

 

5.  Երկարակեցության թեյ

Պատրաստեք քրքումով թեյ ու ըստ ցանկության ավելացրեք մի փոքր մեղր ու կոճապղպեղ և այդ դեպքում կկարողանաք վայելել քրքումի բոլոր առավելությունները, այդ թվում նաև կրճատել մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկերը:

 

6.  Թուլացնում է ստամոքսի ցավը
Մասնագետները նշում են, որ քրքումը կարող է զգալիորեն  նվազեցնել ստամոքսի ցավը:

 

7.  Անտացիդային միջոց
Որպեսզի կարողանաք ազատվել այրոցից, պատրաստեք թեյ(4 բաժակ եռման ջրի մեջ  ավելացրեք 1 թ/գ քրքում):

 

8.  Թեփի դեմ պայքարող միջոց
Մերսեք գլխի մաշկը կոկոսի յուղի ու քրքումի խառնուրդով, թողեք այն ազդի 15 րոպե, այնուհետև այն լվացեք:

 

9.  Մաշկի փայլ
Խեռնեք ⅓ թ/գ քրքումը 1 հատ հարած ձվի սպիտակուցի ու  ½  թ/ գ կիտրոնի հյութի հետ, քսեք խառնուրդը դեմքին ու 10-15 րոպե հետո լվացեք: Ձեր մաշկը կսկսի փայլել:

 

10.              Սպիտակեցնում է ատամները
 Քրքումը հիանալի համապատասխանում է ատամների սպիտակեցման համար: Խառնեք  1 թ/գ քրքումը 3 ճ/գ  փափկացրած կոկոսի յուղի ու 2 թ/գ կերակրի սոդայի հետ: Խառնուրդը օգտագործեք սովորական ատամի մածուկի փոխարեն:

 

11.              Դեմքի դիմակ
Քրքումը օգնում է պայքարել կորյակային ցանի, ակնեի  ու մի շարք այլ մաշկային հիվանդությունների դեմ:

 

Խառնեք պարզապես 1-ական թ/գ ջուր, մեղր ու քրքում: Ստացված խառնուրդը քսեք դեմքին, թողեք ներազդի 3 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով:

 

Չմոռանաք նաև քրքումը ավելացնել ձեր սիրելի ճաշատեսակների մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին