Կարևոր իրադարձություններ

Գիտնականները պարզել են, որ բազուկի հյութը երիտասարդացնում Է ուղեղը

22 Ապրիլ, 2017 18:34
Գիտնականները պարզել են, որ բազուկի հյութը երիտասարդացնում Է ուղեղը

Ֆիթնեսով կամ սպորտով զբաղվելուց առաջ բազուկի հյութի օգտագործումը հանգեցնում Է ուղեղի զգալի երիտասարդացման, նրա աշխատանքի բարելավման: Այդ մասին գիտնականները գրել են Gerontology հանդեսում հրապարակված հոդվածում: «Մենք բավական վաղուց գիտենք, որ ֆիզիկական վարժությունները բարերար ազդեցություն են ունենում ուղեղի վրա: Բայց մեր ոչ մեծ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները՝ բազուկի հյութի զուգակցմամբ, Էլ ավելի շատ են փոխում հիպերտոնիայով հիվանդ տարեց մարդկանց ուղեղը, որն սկսում Է նվանվել նրան, ինչ մենք տեսնում ենք երիտասարդների գլխում»,-հայտարարել Է ԱՄՆ-ի Ուեյք-Ֆորեսթի համալսարանի աշխատակից Ջեկ Ռեջեսքին: Բազուկի հյութը բացի մի շարք օգտակար վիտամիններից, միկրոտարրերից, պարունակում է նաև նիտրատներ, ազոտի միացություն, որոնք օրգանիզմին օգնում են արտադրել ազոտի մոնօքսիդի մոլեկուլներ՝ կարևորագույն բիոմոլեկուլներ, որոնք պատասխանատու են արյունատար անոթների սեղմվելու և լայնանալու համար:

Լրահոս

Դիտել ավելին