Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում:
Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է27-րդ անգամ։ Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում`թվային եղանակով հաճախորդների ներգրավումն և սպասարկումը, նոր առաջարկներից օգտվելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների ու ծառայությունների լայն շրջանակը, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված ցուցանիշներն ու արդյունքները, ինչպես նաև վեբ և բջջային հարթակների դիզայնն ու ֆունկցիոնալությունը։
Global Finance-ի գնահատմամբ՝ Ամերիաբանկի թվային էկոհամակարգը լավագույնն է ճանաչվելմի շարք ուղղություններով՝ ներառյալ նորարարությունը, թվային փոխակերպումը, առցանցվճարումները, պրոդուկտներն ու ծառայությունները, ՓՄՁ վարկավորման հարթակը և այլն: Ամերիաբանկի ստացած մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.
Մրցույթի շրջանակում ներկայացված հայտերը գնահատել է տեխնոլոգիաների, խորհրդատվության և աութսորսինգի ոլորտներում համաշխարհային առաջատար Infosysընկերության մասնագիտական ժյուրին, իսկ վերջնական ընտրությունն իրականացրել են GlobalFinance-ի խմբագիրները։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: