Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում
14 Հոկտեմբեր, 2015 15:47
Հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Թագավորի» թաղամասում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ազիզ Դումանյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: