Կարևոր իրադարձություններ

Չկա որևէ հասցե, որտեղ 24 ժամվա մեջ աղբահանություն չիրականացնենք. Սաշա Կատվալյան

04 Ապրիլ, 2025 15:19
Չկա որևէ հասցե, որտեղ 24 ժամվա մեջ աղբահանություն չիրականացնենք. Սաշա Կատվալյան

Վերջին օրերին համացանցում օգտատերը դժգոհություններ են հայտնում Երևանում իրականացվող աղբահանության աշխատանքներից։ Այսօր նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, ցուցադրելով բակերից մեկում լցված աղբամանները։

Shabat.news-ը կապ հաստատեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք որևէ խնդիր կա աղբահանության աշխատանքներ հետ կապված, ով նշեց, որ աղբահանության աշխատանքները խափանված չեն և նորմալ ընթանում են։

«Բողոք չի կարող լինել։ Արշակ Սարգսյանն ընդդիմադիր է և կարող է գտնել հենց այն պահը, երբ օրինակ՝ մեքենան մոտենում է աղբը վերցնելու և պահը բռնի, նկարի ու ասի՝ վատ է վիճակը։ Նորմալ ենք համարում»,- ասաց նա։ 

Հարցին՝ կա՞որևէ խնդիր կապված աղբատար մեքենաներին և տեխնիկայի հետ, Կատվալյանը նշեց, որ տեխնիկան աշխատում է առանց խնդիրերի․ «Կենտրոն վարչական շրջանում առնվազն 2, որոշ տեղերում  նույնիսկ 4 անգամ կատարվում է աղբահանություն։ Չկա որևէ հասցե, որտեղ 24 ժամվա մեջ աղբահանություն չանենք, բացառված է։ Կարող է ինչ-որ խանութ իրականացնի մաքրման աշխատանքներ, չնախատեսվածից մեծ քանակությամբ աղբ թափի և մինչ աղբատար մեքենայի հասնելը կես ժամ, 1 ժամ երևա, որ այդ հատվածում աղբը չի մաքրվել։ Անհնար է 11 հազար հատից ավելի աղբամաններին հետևել ու  տեսնել, թե ով այդ պահին լցրեց աղբը, որ արագ դատարկեն, բայց այն, որ չկա կետ, որ 1 օրից ավելի մնա՝ դա հաստատ է»,- եզրափակեց հիմնարկի տնօրենը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին