Կարևոր իրադարձություններ

Վարորդական իրավունք չունեցող տղամարդը Nissan-ով բախվել է կանգնած ԶԻԼ-ին

05 Ապրիլ, 2025 12:57
Վարորդական իրավունք չունեցող տղամարդը Nissan-ով բախվել է կանգնած ԶԻԼ-ին

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արտաշատի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Լրահոս

Դիտել ավելին