Կարևոր իրադարձություններ

Երևանում տղամարդը հրկիզել է քրոջ դստեր մեքենան

06 Ապրիլ, 2025 10:30
Երևանում տղամարդը հրկիզել է քրոջ դստեր մեքենան

Ապրիլի 3-ին Երևանում, Ֆուչիկի 21 հասցեի մոտ, Շիրակի մարզի 61-ամյա բնակիչը դյուրավառ հեղուկով հրկիզել է Երևանի բնակչուհու՝ 39-ամյա կնոջ ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Mercedes» մակնիշի մեքենային պատճառվել է շուրջ 1 մլն դրամի գույքային վնաս։ Ոստիկանությունը կասկածյալին հայտնաբերել է դեպքի վայրի մոտ և ձերբակալել՝ գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու հատկանիշներով։

Լրահոս

Դիտել ավելին