Հռոմի Պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այսօր առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Նրան անվասայլակով զբոսանքի են հանել, Պապը ձեռքը թափահարել ողջունել է հավաքված մարդկանց, և հեռացել։
Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով:
Այժմ նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել էին նաև երիկամային անբավարարության նշաններ: Նա հիվանդանոցից դուրս էր գրվել մարտի 23-ին։