Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտնել է, որ Իրանը վտանգի մեջ կհայտնվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողման դեպքում

08 Ապրիլ, 2025 12:04
Թրամփը հայտնել է, որ Իրանը վտանգի մեջ կհայտնվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողման դեպքում

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունների հնարավոր ձախողումը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա Իրանի համարեւ երկիրը կհայտնվի մեծ վտանգի տակ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կարծում եմ, որ եթե Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, Իրանը մեծ վտանգի մեջ կհայտնվի»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ը ձեռնարկել ռազմական գործողություններ իսլամական հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման համար։ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Եթե բանակցությունները հաջող չլինեն, ես կարծում եմ, այդ օրը շատ վատ կլինի Իրանի համար»,- ավելացրել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Սպիտակ տանը։

ԱՄՆ նախագահը չի պատասխանել ճշտող հարցինթե արդյոք իր խոսքերը պետք է համարել իսլամական հանրապետությանը հարվածելու ԱՄՆ պատրաստակամության հաստատում։ «Իրանին չի կարելի միջուկային զենք ունենալ։ Այս է ամենը»,- կրկնել է նա։ «Հիմա մենք  կարող ենք հասնել պայմանավորվածության դրա վերաբերյալ ավելի ուշ»,- նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ 

Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանն ուղիղ խորհրդակցություններ են անցկացնում։ Ինչպես նշել է ԱՄՆ առաջնորդը, ԱՄՆ-ը կգերադասի իրանական միջուկային զարգացումների հարցը լուծել բանակցությունների միջոցով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին