Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան Mehr գործակալության հետ զրույցում նախազգուշացրել է, որ հակառակորդների կողմից ցանկացած սխալ քայլ կամ սխալ հաշվարկ կստանա «կործանարար և վճռական պատասխան»: Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մոսալլայում (աղոթատեղի) լրագրողների հետ խոսելիս, գեներալը հատուկ շեշտել է, որ Իրանի զինված ուժերը բաց չեն թողնում ոչ մի րոպե և ցանկացած հրադադարի ժամանակահատված օգտագործում են սեփական մարտական հնարավորություններն ու պատրաստվածությունը կատարելագործելու համար: