Կարևոր իրադարձություններ

Ալիևը կոչ է արել Հայաստանին չհետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը

09 Ապրիլ, 2025 11:28
Ալիևը կոչ է արել Հայաստանին չհետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, գնդակը Հայաստանի դաշտում է»,- ասել է նա Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը։

Ալիևի խոսքով, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա «սա կարող է ազդանշան դառնալ համագործակցության մեկնարկի համար»։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու երրորդ կողմերի փորձերը հաջողություն չեն ունենա։

Լրահոս

Դիտել ավելին