Կարևոր իրադարձություններ

Իրան-Հայաստան զորավարժությունները ուժեղացնում են սահմանների անվտանգությունը

10 Ապրիլ, 2025 00:15
Իրան-Հայաստան զորավարժությունները ուժեղացնում են սահմանների անվտանգությունը

Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է և  ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը, հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլլահ Մանին:

«Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը և համատեղ սահմանների գործոնի կարևորությունը՝ զորավարժությունները նախապես պլանավորվել և մշակվել են՝ միաժամանակ մարտական պատրաստականության և խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար»,- նշել է նա։

Լրահոս

Դիտել ավելին