Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է և ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլլահ Մանին: «Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը և համատեղ սահմանների գործոնի կարևորությունը՝ զորավարժությունները նախապես պլանավորվել և մշակվել են՝ միաժամանակ մարտական պատրաստականության և խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար»,- նշել է նա։