Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները

10 Ապրիլ, 2025 13:29
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ 

Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո:

 
 

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես հետո ակադեմիայի պետը կանգնած զինանձնակազմին տվել է «Ազա՛տ, նստե՛լ» հրահանգը:

Նշված հրահանգից հետո, երբ զինանձնակազմը նստելիս է եղել, գլխավոր դատախազը ողջունել է կուրսանտներին, վերջիններս ուղղվել են, ողջունել հանրապետության գլխավոր դատախազին և հետո զբաղեցրել իրենց տեղերը:

«Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են:

Կից ներկայացնում ենք վերոշարադրյալը փաստող տեսանյութը (որի սկզբնական հատվածը մինչ այս չի հրապարակվել) և կոչ անում կուրսանտների՝ ՀՀ բանակի ապագա սպաների շուրջ անհեթեթություններ չհյուսել»,- ասվումէ  պարզաբանման տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին